շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Իրանի հետ գործարք չկա. Թրամփը պահանջում է Իրանի անվերապահ կապիտուլյացիա

Իրանի հետ գործարք չկա. Թրամփը պահանջում է Իրանի անվերապահ կապիտուլյացիա

«Իրանի հետ գործարք չի լինի՝ բացի անվերապահ կապիտուլյացիայից»։ Այս մասին իր Truth Social սոցիալական հարթակում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Նա նաև հավելել է. «Դրանից և մեծ ու ընդունելի առաջնորդ(ներ)ի ընտրությունից հետո մենք և մեր հրաշալի ու շատ քաջ դաշնակիցներից ու գործընկերներից շատերն անխոնջ կաշխատենք՝ Իրանը կործանման եզրից հետ բերելու, այն տնտեսապես ավելի մեծ, ավելի լավ և ավելի ուժեղ դարձնելու համար, քան երբևէ։ Իրանը կունենա մեծ ապագա։ Իրանը կրկին մեծ դարձնենք (MIGA!)»։

Նշենք, որ ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ցանկանում է Իրանում բոլոր ղեկավար կառույցների լիակատար տապալում: Նա նաև ասել էր, որ ունի մի քանի թեկնածուներ «լավ առաջնորդի» դերի համար՝ նշելով. «Իրանում կլինի այնպես, ինչպես Վենեսուելայում. հրաշալի առաջնորդ ունենք այնտեղ։ Ես խնդիր չունեմ հոգևոր առաջնորդների հետ, շատերի հետ աշխատում եմ»:

  • Կիսվել: