երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Իրանի հարձակումից հետո Իսրայելը հետաձգել է գործողությունը Ռաֆահում. CNN

Իրանի հարձակումից հետո Իսրայելը հետաձգել է գործողությունը Ռաֆահում. CNN

Իսրայելը հետաձգել է գործողությունը Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքում՝ իսրայելական ռազմական օբյեկտների վրա Իրանի հարձակումից հետո։ Այս մասին հայտնել են CNN-ի աղբյուրները, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ նրանք հայտնել են, թե Իսրայելը կենտրոնացած է իրանական հարձակմանը պատասխան մշակելու վրա:

Բացի այդ, ըստ CNN-ի, Իսրայելը պլանավորում էր իր առաջին քայլերն անել Ռաֆահում այս շաբաթ։ Թեև Իսրայելը վճռական է մնում անկլավի հարավում գործողություն իրականացնելու հարցում, դրա իրականացման ժամկետները փոխվել են:

  • Կիսվել: