երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Իրանի գերագույն առաջնորդը հանդիպել է ՀԱՄԱՍ-ի ղեկավարի հետ

Իրանի գերագույն առաջնորդը հանդիպել է ՀԱՄԱՍ-ի ղեկավարի հետ

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին կիրակի երեկոյան Թեհրանում հանդիպում և բանակցություններ է անցկացրել ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի հետ, և կողմերը քննարկել են իրավիճակը Գազայի հատվածում:

Այս մասին հաղորդում է իրանական Fars գործակալությունը:
 
«Հանդիպման ընթացքում Հանիեն զեկույց է ներկայացրել Գազայում տեղի ունեցած վերջին իրադարձությունների և Սիոնիստական ​​ռեժիմի (Իսրայել-խմբ.) հանցագործությունների մասին։ Գնահատելով Գազայի ժողովրդի տոկունությունը և դատապարտելով Իսրայելի հանցագործությունները՝ Խամենեին ընդգծել է մահմեդական երկրների և միջազգային կազմակերպությունների կողմից լուրջ գործողությունների անհրաժեշտությունը, ինչպես նաև մուսուլմանական պետությունների կառավարությունների կողմից պաղեստինյան ժողովրդի լիակատար աջակցությունը»,- ասվում է հայտարարության մեջ։

  • Կիսվել: