հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Իրանի և Ռուսաստանի հարաբերությունները ճիշտ ուղու վրա են. Աբդոլլահիան

Իրանի և Ռուսաստանի հարաբերությունները ճիշտ ուղու վրա են. Աբդոլլահիան

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ իր գոհունակությունն է հայտնել երկու երկրների միջև առևտրային համագործակցության աճի կապակցությամբ և համագործակցության այս հատվածի հարթեցումը և խոչընդոտների ու խնդիրների վերացումը հիմք համարելով երկու երկրների միջև առևտրային համագործակցության ծավալների ամրապնդման համար, գրում է parstoday.com-ը:

Իրանի արտաքին գործերի նախարարը նաև ընդգծել է երկու երկրների միջև երկաթուղային համագործակցության ամրապնդումը և պահանջել արագացնել երկաթուղային և տրանսպորտային նախագծերի իրականացումը։

Ամիր Աբդոլլահյանը հայտարարել է, որ Հյուսիս-Հարավ տարանցիկ միջանցքում համագործակցության զարգացումն Իրանի Իսլամական Հանրապետության կարևոր առաջնահերթություններից է, և Ռաշտ-Աստարա երկաթգիծը կգործի համատեղ համաձայնագրով։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այս հանդիպմանը Իրանի և Ռուսաստանի միջև համագործակցության կարևոր ոլորտներ է նշել էներգետիկան, ֆինանսները և բանկային գործունեությունը, տրանսպորտը և տարանցումը, երկաթուղին, նավթն ու գազը, գյուղատնտեսությունը, ձկնորսությունը, զբոսաշրջությունը և սպորտը և հաւելեց ամրապնդել երկկողմ համագործակցությունը այդ ոլորտներում երկու երկրների ընդհանուր շահերի շրջանակներում։

ՌԴ ԱԳ նախարարն իր հայտարարության մեկ այլ հատվածում նշել է, որ Ռուսաստանը աջակցում է Իրանի անդամակցությանը Եվրասիական տնտեսական միությանը, ինչպես պաշտպանում է Իրանի լիիրավ անդամակցությունը Շանհայի համագործակցության կազմակերպությանը։

  • Կիսվել: