երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
«Իրանի և Ադրբեջանի միջև համագործակցությունը շարունակվում է, և ԱՄՆ-ն իրավունք չունի միջամտել». Քանանի

«Իրանի և Ադրբեջանի միջև համագործակցությունը շարունակվում է, և ԱՄՆ-ն իրավունք չունի միջամտել». Քանանի

«Իրանի և Ադրբեջանի միջև համագործակցությունը շարունակվում է, և ԱՄՆ-ն իրավունք չունի միջամտել Իրանի և հարևան պետությունների բարեկամական հարաբերություններին»․ այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել Է Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Նասեր Քանանին․

«ԱՄՆ-ն ամպագոռգոռ հայտարարություններ է անում, միջամտում է այն հարցերին, որոնք իր հետ ոչ մի կապ չունեն։ Իրանի և տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի հետ համագործակցությունը շարունակվում է, և ԱՄՆ-ն իրավունք չունի միջամտել Իրանի և հարևան պետությունների բարեկամական հարաբերություններին: ԱՄՆ-ն պետք է դադարեցնի միջամտել տարածաշրջանի ներքին գործերին և դասեր քաղի անցյալից։ Նման միջամտությունները ոչ մի օգուտ չեն բերի ԱՄՆ-ին», - հայտարարել է Քանանին։

  • Կիսվել: