շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Իրանի և Ադրբեջանի էլեկտրացանցերի միացումը երկու երկրների համագործակցության կարևորագույն ծրագրերից է. ԻԻՀ էներգետիկայի նախարար

Իրանի և Ադրբեջանի էլեկտրացանցերի միացումը երկու երկրների համագործակցության կարևորագույն ծրագրերից է. ԻԻՀ էներգետիկայի նախարար

Իրանի էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբյանն այսօր (չորեքշաբթի) Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մոստաֆաևի հետ հանդիպման ժամանակ ասել է. «Էլեկտրական ցանցի միացումը (սինխրոնիզացումը) երկու երկրներին կստիպի առավելագույնս օգտագործել էլեկտրաէներգետիկ համագործակցության հնարավորությունները», գրում է parstoday.com-ը:

ԻԻՀ Էներգետիկայի նախարարը Բաքու է ժամանել երկու երկրների և երրորդ կողմի՝ Ռուսաստանի միջև էլեկտրացանցի զարգացման ոլորտում Ադրբեջանի Հանրապետության հետ համագործակցության վերաբերյալ խորհրդակցության նպատակով։

Էներգետիկայի նախարարը հավելել է. «Այդ համագործակցությունների արդյունք կարող են լինել Ադրբեջանի էլեկտրաէներգիայի փոխանցումը Իրանի տարածքով Թուրքիա և Եվրոպա, ինչպես նաև Իրանի և Ռուսաստանի էլեկտրաէներգիայի համաժամացումը»։

Մեհարաբյաննա սել է . «Արևմուտքը փորձում է նսեմացնել այս ազդեցությունը, մինչդեռ տարածաշրջանում էներգետիկ այս զարգացումները շատ ազդեցիկ են և երկարաժամկետ կլինեն»:

Իրանի Էներգետիկայի նախարարը ընդգծեց. «Իրանի, Ռուսաստանի և Ադրբեջանի Հանրապետության էլեկտրացանցերի միացման (սինխրոնիզացման) պայմանագիրը ուսումնասիրվում է, շատ լավ կապեր են հաստատվել նաև Իրանի և Թուրքիայի միջև, և մենք շատ լավ փոխանակումներ ենք ունեցել այս երկրի հետ, միանալու նաև եվրոպական էլեկտրացանցին»։

Այս հանդիպմանը ԱՀ փոխվարչապետն ընդգծել է երկու երկրների հարաբերությունների զարգացման կարևորությունը և ասել. «Իրանի հետ ջրի և էլեկտրաէներգիայի ոլորտում համագործակցությունը շատ կարևոր է իր երկրի համար, և Ադրբեջանի Հանրապետությունը կարևորում է այդ հարաբերությունների զարգացումը»։

 

  • Կիսվել: