երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Իրանի դիրքորոշումն անփոփոխ է. Աբդոլլահիանը՝ Բայրամովին

Իրանի դիրքորոշումն անփոփոխ է. Աբդոլլահիանը՝ Բայրամովին

Իր ադրբեջանցի գործընկերոջ հետ հեռախոսազրույցում, Իրանի ԱԳ նախարարը նշել է, որ տարածաշրջանի երկրներին մտահոգում է Կովկասում օտար ուժերի ներկայությունը և հավելել, որ Իրանը դեմ է տարածաշրջանում ցանկացած օտարերկրյա ուժերի տեղակայմանը, գրում է parstoday.com-ը:

ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել Ջեյհուն Բայրամովի հետ և մտքեր փոխանակել երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ:

Անդրադառնալով Իրանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների խորությանն Ամիր Աբդոլլահյանը կարևորել է երկու երկրների նախագահների վերջին հանդիպումը՝ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայացած SICA համաժողովի շրջանակներում։

Անդրադառնալով կովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումներին՝ Աբդոլլահյանն ընդգծել է երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի և Հայաստանի ինքնիշխանութունը և տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը, նշելով, որ դա Իրանի անփոփոխ դիրքորոշումն է:

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը նույնպես կարևորել է երկու երկրների հարաբերությունները:

Դեմ արտահայտվելով տարածաշրջանում օտար ուժերի ներկայությանը, Բայրամովը պաշտպանել է այդ կապակցությամբ Իրանի դիրքորոշումը:

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: