կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Իրանի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ

Իրանի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիայի Արտաքին գործերի նախարարությունը կանչել է Իրանի դեսպանին՝ բալիստիկ հրթիռի միջադեպի վերաբերյալ բողոք և մտահոգություն հայտնելու համար: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը՝ հղում անելով թուրք դիվանագետի։

Ավելի վաղ Թուրքիան հայտարարել էր իրանական բալիստիկ հրթիռի ոչնչացման մասին։

Հիշեցնենք, որ այսօր հայտնել էինք, որ Իրանից արձակված և Իրաքի ու Սիրիայի օդային տարածքով դեպի Թուրքիայի օդային տարածք ուղղված բալիստիկ զենքը վնասազերծվել է Արևելյան Միջերկրականում տեղակայված ՆԱՏՕ-ի օդային և հրթիռային պաշտպանության ուժերի կողմից։ Այս մասին հայտնում է Թուրքիայի ՊՆ-ն։

Ենթադրվում է, որ այն արձակվել է Իրանից. զոհեր չկան։

 

 

  • Կիսվել: