կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Իրանի դատարանի շենքի վրա հարձակման հետևանքով 8 մարդ է զոհվել

Իրանի դատարանի շենքի վրա հարձակման հետևանքով 8 մարդ է զոհվել

Իրանի Սիստան և Բելուջիստան նահանգի դատական մարմինների վրա անհայտ զինված անձանց հարձակման հետևանքով ընդհանուր առմամբ 8 մարդ է մահացել, այս մասին հաղորդում է Mehr-ը։

Նախնական տվյալներով՝ զոհվել է 5 մարդ, ևս 13-ը վիրավորվել են։ Անվտանգության ուժերի հետ բախումների ժամանակ սպանվել է նաև երեք ահաբեկիչ։

Դեպքի վայր են անմիջապես մեկնել փրկարարական խմբեր։

Հարձակման պատասխանատվությունը «Ջեյշ ալ-Ադլ» ահաբեկչական խմբավորման վրա է։

  • Կիսվել: