շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Իրանի «Ազնիվ խոստում» գործողությունը վճռական և պատժիչ պատասխան էր Սիոնիստական ​​ռեժիմին. իրանահայերի պատգամավոր

Իրանի «Ազնիվ խոստում» գործողությունը վճռական և պատժիչ պատասխան էր Սիոնիստական ​​ռեժիմին. իրանահայերի պատգամավոր

Իրանի իսլամական խորհրդարանում Թեհրանի և Հյուսիսային Իրանահայության պատգամավորն ասել է. «Սիոնիստական ​​ռեժիմի կողմից Դամասկոսում Իրանի հյուպատոսարանի վրա հարձակվելուց հետո Իսլամական Հանրապետության զինված ուժերը ներառյալ՝ բանակը և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը «Ազնիվ խոստում» գործողությամբ Ղոդսը օկուպացրած ռեժիմին և նրա բոլոր դաշնակիցներին տվեցին վճռական ու պատժիչ պատասխան առ այն, որ ցանկացած ոք, ով կցանկանա ոտնձգություն կատարել մեր տարածքի վրա, կպատժվի», գրում է parstoday.ir-ը:

ԻՍՆԱ-ին տված հարցազրույցում Արա Շահվերդյանը «Ազնիվ խոստում» գործողության հետ կապված ընդգծել է, որ դա փոքրիկ ապտակ էր Սիոնիստական ​​ռեժիմին, և թշնամու ոտնձգությունը կրկնվելու դեպքում Իրանի Իսլամական Հանրապետության կողմից ավելի խիստ պատիժ է սպասվում։

Անդրադառնալով Գազայում Սիոնիստական ​​ռեժիմի ահաբեկչական գործողության յոթ ամիսների ընթացքում ավելի քան 30 հազար պաղեստինցիների նահատակությանը, Իրանի խորհրդարանում հայերի պատգամավորը ավելացրեց, որ Սիոնիստական ​​ռեժիմը Գազայի սահմաններից դուրս գործողություններ իրականացնելով, փորձեց շեղել աշխարհի ուշադրությունը Գազայի ցեղասպանությունից, որի օրինակը եղել է Լիբանանի հարավում գործողություններ իրականացնելը և Դամասկոսում Իրանի հյուպատոսարանի վրա հարձակումը։

Շահվերդյանը նկատեց. «Ինչպես հայտարարել են բարձրաստիճան զինվորականները, եթե տարածաշրջանի երկրներն իրենց ռազմակայանները տրամադրեն Սիոնիստական ​​ռեժիմին՝ մեր երկրի սուրբ հողի դեմ ագրեսիվ գործողություններ իրականացնելու համար, ապա այդ երկրները կպատժվեն»։

Իրանի 12-րդ գումարման խորհրդարանի ընտրված պատգամավորը հայտարարեց. «Իրավապաշտպան կազմակերպությունները փակեցին իրենց աչքերն ու ականջները Գազայում Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործությունների նկատմամբ և լռեցին։ Նման իրավիճակում Սիոնիստական ռեժիմը հարձակվում է մեր հյուպատոսարանի վրա, իսկ այդ կազմակերպությունները, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հետ միասին, չարձագանքեցին և միայն լռություն պահպանեցին, այնուհետև, երբ մենք պատասխանում ենք այս ագրեսիային՝ ելնելով մեր օրինական իրավունքներից և միջազգային կանոններին համապատասխան, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը և Անվտանգության խորհրդի անդամները դատապարտում են այդ օրինական գործողությունը։ Սա ցույց է տալիս, որ նրանք գործում են միայն գերիշխող երկրների շահերի հիման վրա»։

  • Կիսվել: