երկուշաբթի, հունիս 23
23 / 6 / 2025
Իրանի ուղերձը հստակ է՝ մեր հարևանները մեր առաջնահերթությունն են. Իրանի ԱԳ նախարար

Իրանի ուղերձը հստակ է՝ մեր հարևանները մեր առաջնահերթությունն են. Իրանի ԱԳ նախարար

Իրանի արձագանքը Իսրայելին կլինի շատ լավ հաշվարկված և վերջնական. մենք ի տարբերություն Իսրայելի էսկալացիայի չենք ձգտում: Այս մասին Х-ում գրել է Իրանի արտգործնախարար Աբաս Արակչին։

«14-րդ կառավարության արտաքին քաղաքականության առաջնահերթություններն են տարածաշրջանի երկրների հետ երկխոսությունը, համագործակցությունը և համերաշխությունը։

Իրանի ուղերձը հստակ է՝ մեր հարևանները մեր առաջնահերթությունն են: Մենք վճռական ենք շարժվել դեպի ուժեղ տարածաշրջան:

Թեհրանում իսրայելական ահաբեկչությանը Իրանի արձագանքը  կլինի վերջնական և կլինի չափված և լավ հաշվարկված: Մենք չենք վախենում էսկալացիայից, սակայն չենք ձգտում դրան՝ ի տարբերություն Իսրայելի»,- գրել է նա:

  • Կիսվել: