ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Իրանի ԱԳՆ-ն հերքում է Ղրիմում իրանական ուժերի ներկայության մասին լուրերը

Իրանի ԱԳՆ-ն հերքում է Ղրիմում իրանական ուժերի ներկայության մասին լուրերը

Իրանի Իսլամական Հանրապետությունը հերքում է Ղրիմում իրանական ուժերի ներկայության մասին լուրերը։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։

«Մենք հերքում ենք Ղրիմում իրանական ուժերի ներկայության մասին տեղեկությունը»,- նշել է Քանանին՝ հավելելով, որ այս տեղեկությունը ԶԼՄ-ների կողմից տարածվում է՝ շեղելու ուշադրությունը ուկրաինական պատերազմում Արևմուտքի կործանարար դերից:

Քանանին նաև հերքել է Իրանին ուղղված Արևմուտքի մեղադրանքները՝ Ռուսաստան անօդաչու թռչող սարքեր ուղարկելու վերաբերյալ, որոնք կօգտագործվեն Ուկրաինայում մարտերում։ «Ամերիկան ​​և Եվրոպան սադրիչ գործողությունների միջոցով ստեղծեցին պայմաններ, որոնք հանգեցրին Ուկրաինայում պատերազմի բռնկմանը, իսկ հիմա կեղծ տեղեկություններ տարածելով մեղադրում են Իրանին։ Մենք Ուկրաինայի հակամարտության կողմ չենք և զենք արտահանող չենք։ Իրանի և Ռուսաստանի հարաբերությունները համապարփակ հարաբերություններ են տարբեր ոլորտներում, զարգացող և հիմնված երկու երկրների շահերի վրա և չեն հակասում որևէ միջազգային կանոնի։ Երկրներն ազատ են զարգացնել իրենց հարաբերությունները՝ ելնելով իրենց շահերից»,- նշել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

  • Կիսվել: