շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Իրանի ԱԳՆ-ն՝ գրող Սալման Ռուշդիի դանակահարության մասին

Իրանի ԱԳՆ-ն՝ գրող Սալման Ռուշդիի դանակահարության մասին

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հերքել է Իսլամական Հանրապետության հասցեին մեղադրանքները, որոնք հնչել են հնդկական ծագումով բրիտանացի գրող Սալման Ռուշդիի վրա կատարված մահափորձից հետո, գրում է ԻՌՆԱ գործակալությունը:

Երկուշաբթի կայացած ամենշաբաթյա ասուլիսի ժամանակ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին ասել է, որ Ոչ ոք իրավունք չունի մեղադրելու Իրանին այս հարցումոչ ոք արժանի չէ մեղադրվելու Նյու Յորքում Սալման Ռուշդիի դեմ դանակահարության համար, բացառությամբ նրա կողմնակիցների»:

«Ոչ ոք իրավունք չունի մեղադրելու Իրանին այս հարցում»,- ասել է խոսնակը։

Քանանին շեշտել է, որ «Ռուշդին իրեն զայրույթի թիրախ է դարձրել ոչ միայն մուսուլմանների, այլև բոլոր կրոնների հետևորդների կողմից՝ իսլամական սրբությունները վիրավորելուց և ավելի քան մեկուկես միլիարդ մուսուլմանների կարմիր գծերը հատելուց հետո»:

«Ռուշդիի սրբապիղծ քայլը և նրան աջակցելը դժգոհություն են առաջացրել բոլոր կրոնների մեջ»,- հավելել է խոսնակը՝ նշելով, որ մի շարք կառավարությունների աջակցությունը խոսքի ազատությանը չի կարող արդարացնել կրոններին ուղղված վիրավորանքները։ 

Նյու Ջերսի նահանգի Ֆեյրվյու քաղաքից 24-ամյա Հադի Մաթարը մեղադրվում է Նյու Յորք նահանգում տեղի ունեցած միջոցառման ժամանակ Ռուշդիի վրա հարձակվելու, դանակահարելու համար:

Ռուշդիին դանակահարել են պարանոցի և իրանի հատվածում, նրա վիճակը ծանր է:

2012 թվականին իրանական կրոնական 15-Khordad հիմնադրամը գրողի սպանության համար 3,3 միլիոն դոլար պարգևավճար է սահմանել։ 1989 թվականին Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Խոմեյնին ֆեթվա էր հրապարակել՝ կոչ անելով սպանել պարոն Ռուշդիին:Այսպես, Իրանի պաշտոնյաներն ու հաստատությունները արձագանքել են Սալման Ռուշդիի «Սատանայական բանաստեղծություններ» վեպի հրապարակմանը, որը նկարագրում է դրվագներ Մուհամեդ մարգարեի կյանքից, որոնք հակասում են մահմեդական սուրբ տեքստերին:

Վերը նկարագրված իրադարձությունների կապակցությամբ բրիտանական կառավարությունն իր պաշտպանության տակ էր վերցրել Ռուշդիին։ Նա բազմիցս հայտարարել է, որ չի փորձել իր ստեղծագործությամբ վիրավորել հավատացյալներին, իսկ վեպն ինքնին, որպես ամբողջության ստեղծագործական միավոր, չի կարող վիրավորել որևէ մեկի զգացմունքները։

  • Կիսվել: