Իրանի ԱԳՆ-ն էսկալացիայի աճի դեպքում կայծակնային արձագանքով է սպառնացել Իսրայելին
Իսրայելը կայծակնային և ավելի մասշտաբային պատասխան կստանա, եթե որոշի շարունակել Թեհրանի հետ հարաբերությունների սրման արկածախնդրությունը: Այս մասին իր գերմանացի գործընկեր Աննալենա Բերբոքի հետ հեռախոսազրույցում ասել է Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Եթե իսրայելական ռեժիմը ցանկանա շարունակել իր արկածախնդրությունները և իրադրության էսկալացումը, ապա պատասխան քայլը լինելու է կայծակնային և ավելի լայնամասշտաբ»։
Իրանի ԱԳ նախարարը նաև շեշտել է, որր Թեհրանի նպատակն առաջին հերթին Իսրայելին զգուշացնելն է Իրանի «կարմիր գծերը» հատելու հնարավոր հետևանքների մասին: