երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Իրանի ԱԳ նախարարը ժամանել է Բեյրութ

Իրանի ԱԳ նախարարը ժամանել է Բեյրութ

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին առավոտյան ժամանել է Լիբանանի մայրաքաղաք։ Այս մասին հաղորդում է Լիբանանի պետական լրատվական գործակալությունը։

«Իրանական ինքնաթիռը, որում եղել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին, ժամանել է Բեյրութի Ռաֆիկ Հարիրիի անվան միջազգային օդանավակայան», - նշված է հրապարակման մեջ։

Աբբաս Արաղչիին դիմավորել է Լիբանանի արտգործնախարարության արարողակարգի վարչության տնօրեն Օսամա Խաշաբը։

Սա իրանցի առաջին բարձրաստիճան պաշտոնյայի այցն է Լիբանան՝ այդ երկրում Իսրայելի ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր։

Իր հերթին The Guardian-ը հաղորդում է, որ Աբբաս Արաղչին հանդիպում կունենա Լիբանանի վարչապետի պաշտոնակատար Նաջիբ Միքաթիի և խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերիի հետ։

Գիշերը Իսրայելի ավիահարվածների հետևանքով Բեյրութի միջազգային օդանավակայանի մերձակայքում ուժգին պայթյուններ էին տեղի ունեցել։ 

 

  • Կիսվել: