հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Իրանի ԱԳ նախարարը դիմել է Ադրբեջանի նոր դեսպանին

Իրանի ԱԳ նախարարը դիմել է Ադրբեջանի նոր դեսպանին

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիրաբդոլլահյանը հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը չի հանդուրժում և երբեք չի հանդուրժի սիոնիստական ռեժիմի ներկայությունն իր սահմանների մոտ և կձեռնարկի անհրաժեշտ միջոցները:

«Իրանի Իսլամական Հանրապետությունը չի հանդուրժում սիոնիստական ռեժիմի ներկայությունն ու գործունեությունն ընդդեմ իր ազգային անվտանգության և կձեռնարկի այդ ուղղությամբ անհրաժեշտ ցանկացած գործողություն», - ասել է Ամիրաբդոլլահյանը Թեհրանում Ադրբեջանի նոր դեսպանի հետ հանդիպմանը:

Նա կրկնել է, որ երկրներն իրավունք ունեն զորավարժություններ անցկացնել իրենց տարածքներում`պաշտպանելու իրենց ազգային ինքնիշխանությունը:

Ամիրաբդոլլահյանը նաև ընդգծել է Իրանի Իսլամական Հանրապետության և Ադրբեջանի միջև փոխգործակցության կարևորությունը:

  • Կիսվել: