երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Իրանցի սպան սպառնացել է առևանգել և ստրկացնել Իսրայելի վարչապետին

Իրանցի սպան սպառնացել է առևանգել և ստրկացնել Իսրայելի վարչապետին

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի՝ ԻՀՊԿ-ի՝ Սպահան նահանգի հրամանատար Մոջթաբա Ֆադան սպառնացել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, տեղեկացնում է The Jerusalem Post-ը:

Նշվում է, որ իրանցի սպան ասել է, որ Թեհրանը ցանկանում է առևանգել Իսրայելի վարչապետին և նրան որպես ստրուկ բերել Իսլամական Հանրապետություն։ Այս տոնով իրանցի հրամանատարը մեկնաբանել է Նեթանյահուի խոսքերը, որն ասել է, որ ինքը կայցելի Թեհրան, երբ հաղթեն ցուցարարները։

Ֆադան հույս է հայտնել, որ Իրանը կզսպի երկրում բողոքի տրամադրությունները. ՛՛Տա Աստված, որ Իսլամական Հանրապետությունը հաղթի, և Իսրայելի վարչապետն Իրան կուղարկվի կապանքով ու ստրուկի վզակապով՛՛։

Հաղորդվում է նաև, որ Ֆադան Իսրայելն անվանել է ՛՛երեխասպան ռեժիմ՛՛։

 

  • Կիսվել: