հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Իրանցի նավապետերի դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցներն անարդյունավետ են. Իրանի նավթի նախարար

Իրանցի նավապետերի դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցներն անարդյունավետ են. Իրանի նավթի նախարար

Իրանի նավթի նախարարն անարդյունավետ է բնութագրել իրանական նավթատար նավերի հինգ նավապետերի դեմ պատժամիջոցներ կիրառելու ԱՄՆ-ի քայլը, գրում է parstoday.com-ը:

Ուրբաթ օրը, հակադարձելով ԱՄՆ-ի այդ քայլին, Բիժան Նամդար Զանգյանեն հավաստիացրել է, որ իրանցի հինգ նավապետերին կաշառելու և սպառնալու հարցում ձախողելուց հետո, Վաշինգտոնը անիմաստ պատժամիջոցներ կիրառեց նրանց դեմ:

Վենեսուելա բենզինի արտահանումը շարունակելու Իրանի նավթի նախարարության ծրագրերի մասին, Զանգյանեն ասել է.«Իրանն ու Վենեսուելան առևտրային ոլորտում լավ համագործակցություն ունեն և բենզինի արտահանումը շարունակվելու է երկու երկրի միջև բանակցությունների արդյունքում»:

Հունիսի 25-ին, հաղորդագրություն տարածելով, ԱՄՆ-ի գանձապահության նախարար Ստիվեն Մենուչինն ընդգծել է, որ ԱՄՆ-ը արգելք է հանդիսանալու Վենեսուելային Իրանի աջակցության ճանապարհին և այդպիսով շրջափակումների ցուցակում է ներառել հինգ իրանցի նավապետերի անունները, որոնց ղեկավարած նավթատարները բենզին  են տեղափոխել Վենեսուելա:

  • Կիսվել: