Իրանցի նախարարը Խուդաթյանի հետ հանդիպմանը կոչ է արել վերանայել երկու երկրների միջև տարանցիկ սակագների 330 դոլարի տարբերությունը
Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ֆարզանե Սադեղին, որ Հայաստան է ժամանել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի երկօրյա պաշտոնական այցի շրջանակներում, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթայանի հետ հանդիպմանը շեշտել է Հյուսիս-Հարավ և Պարսից ծոց-Սև ծով միջանցքների զարգացման կարևորությունը և կոչ արեց բարելավել Հայաստանի ճանապարհային, երկաթուղային և լոգիստիկ ցանցերը՝ առևտուրը հեշտացնելու համար։ այս մասին գրում է իրանական Tansim-ը։
Ըստ աղբյուրի, իրանցի նախարարը մատնանշել է երկու երկրների միջև տարանցիկ սակագների 330 դոլարի տարբերությունը և կոչ արել վերանայել համակարգը՝ ասելով, որ նոր երթուղիները պետք է խուսափեն աշխարհաքաղաքական փոփոխություններից։
Խուդաթայնն ընդունել է իրանական բեռնատարների տարանցիկ սակագների վերաբերյալ առկա խնդիրը և հայտարարել, որ կստեղծվի համատեղ աշխատանքային խումբ՝ այդ հարցը քննարկելու համար։
Նշենք, որ Դ. Խուդաթյանը հանդիպման մասին տարածած հաղորդագրության մեջ շատ հպանցիկ էր անդրադարձել թեմային՝ նշելով միայն. «Անդրադարձել ենք նաև տարանցիկ բեռնափոխադրումների սակագնային քաղաքականության վերանայման հնարավորությանը։ Պայմանավորվել ենք հնարավոր սեղմ ժամկետներում խնդրի լուծման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ»։


