երկուշաբթի, հունիս 16
16 / 6 / 2025
Իրանական ուժերն այս պահին լիովին վերահսկում են սահմանը. Tasnim-ը հերքում է իրանական անցակետեր գրավելու մասին լուրը

Իրանական ուժերն այս պահին լիովին վերահսկում են սահմանը. Tasnim-ը հերքում է իրանական անցակետեր գրավելու մասին լուրը

Իրանական Tasnim գործակալությունը, հղում անելով իրազեկ աղբյուրներին, հերքում է տեղեկությունն այն մասին, որ թալիբները մի քանի իրանական անցակետեր են գրավել իրանաաֆղանական սահմանին բախումների արդյունքում։

Գործակալությունից հայտնում են, որ իրանական ուժերն այս պահին լիովին վերահսկում են սահմանը։ Նշվում է նաև, որ  թալիբների և Իրանի զինված ուժերի միջև փոխհրաձգության պատճառը սահմանային գծի մասին աֆղանական կողմի թյուրիմացությունն է եղել։

Ինչպես հաղորդվում է՝ տարիներ առաջ Իրանի տարածքում՝ Աֆղանստանի սահմանից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա, մաքսանենգների դեմ պայքարելու համար պատ է կառուցվել։ Իրանցի ֆերմերները չորեքշաբթի դուրս են եկել պատից այն կողմ՝ մնալով իսլամական հանրապետության տարածքում, ինչը  թալիբները սխալմամբ համարել են պետական սահմանի խախտում և կրակ բացել։ Դրանից հետո փոխհրաձգություն է սկսվել իրանցի սահմանապահների հետ։

Նշենք, որ ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ Իրանի և Աֆղանստանի սահմանին ծանր սպառազինությամբ լայնածավալ բախումներ են սկսվել իրանցի սահմանապահների և ՛՛Թալիբան՛՛ արմատական շարժման զինյալների միջև:

 

 

  • Կիսվել: