չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Իրանական շուկաներից մեկում կրակոցներ են հնչել. կան զոհեր, այդ թվում՝ երեխա և տարեց կին

Իրանական շուկաներից մեկում կրակոցներ են հնչել. կան զոհեր, այդ թվում՝ երեխա և տարեց կին

Իրանի Իզե քաղաքում անհայտ անձինք կրակ են բացել, կան զոհեր և վիրավորներ, հաղորդում է Tasnim-ը:

Ինչպես հաղորդվում է՝ քաղաքային շուկաներից մեկում անհայտ անձինք երկու մոտոցիկլետով մոտեցել են մի խումբ քաղաքացիների և կրակ բացել: Կրակել են ինչպես քաղաքացիական անձանց, այնպես էլ՝ ոստիկանության աշխատակիցների վրա։

Նախնական տվյալներով` զոհվել է առնվազն 5 մարդ, այդ թվում ՝ երեխա և տարեց կին։ Եվս տասը քաղաքացի վիրավորվել է։ Տուժածները հոսպիտալացվել են։

Ըստ իրանական ԶԼՄ-ների՝ միջադեպը ահաբեկչություն էր:

  • Կիսվել: