հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Իրանահնդկական հարաբերություններն ամրապնդվում են

Իրանահնդկական հարաբերություններն ամրապնդվում են

Հնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աջիթ Դովալը ժամանել է Թեհրան, որտեղ հանդիպումներ է ունեցել Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի, Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ, հայտնում է ISNA գործակալությունը։

Ալի Շամխանիի հետ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ քաղաքական և անվտանգային հարաբերությունները, հատկապես տնտեսական հարցերի և տարածաշրջանային ու միջազգային կարևորագույն զարգացումների շրջանակում։ Կարևորվել է էներգետիկ, բեռնափոխադրումների և տարանցման ոլորտներում փոխգործակցության ամրապնդումը։ Շամխանին նշել է, որ Իրանը բարձր է գնահատում Հնդկաստանի դերը և անհրաժեշտ է համարում Դելիի ակտիվ ներկայությունը Կենտրոնական Ասիայի ու Պարսից ծոցի քաղաքական, տնտեսական և անվտանգային նախաձեռնություններում։ Աջիթ Դովալն էլ ընդգծել է հնդիկ և իրանցի ժողովուրդների միջև առկա խոր կապերը, ողջունել Թեհրանի և Էր Ռիադի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Իրանի նախագահի և ԱԳ նախարարի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող՝ հատկապես տնտեսական և առևտրային ոլորտներին վերաբերող հարցեր։

  • Կիսվել: