ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Իրան-Սաուդյան Արաբիա մերձեցումը փոփոխում է ռազմավարական հավասարակշռությունը. Քիսինջեր

Իրան-Սաուդյան Արաբիա մերձեցումը փոփոխում է ռազմավարական հավասարակշռությունը. Քիսինջեր

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերն Իրանի և Սաուդյան Արաբիայի մերձեցումն անվանել է ռազմավարական հավասարակշռության փոփոխություն, գրում է The Washington Post-ը։

«Չինաստանը վերջին տարիներին հայտարարել է, որ պետք է մասնակցի աշխարհակարգի ստեղծմանը։ Այժմ նա կարևոր քայլ է կատարել այս ուղղությամբ»,- ասել է Քիսինջերը՝ ընդգծելով, որ Չինաստանի շնորհիվ է, որ հնարավոր դարձավ նախկինում անհաշտ հակառակորդների միջև դիվանագիտական հարաբերությունների վերադարձի մասին համաձայնագիրը։

The Washington Post-ի սյունակագիր Դեյվիդ Իգնատիուսի խոսքով՝ Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ն այլևս «տարածաշրջանում անփոխարինելի ուժ չէ»։

Ավելի վաղ Իրանն ու Սաուդյան Արաբիան պայմանավորվել էին չպատերազմել միմյանց հետ և հետախուզական գործունեություն չծավալել։  Սաուդյան Արաբիան ակնկալում է, որ Իրանը կիրականացնի Էր Ռիադի հետ պայմանավորվածությունը, որը ձեռք է բերվել Չինաստանի միջնորդությամբ։

  • Կիսվել: