ուրբաթ, մայիս 24
24 / 5 / 2024
Իրան-Ռուսաստան երկխոսություն՝ միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ

Իրան-Ռուսաստան երկխոսություն՝ միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ

Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին և ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը քննարկել են տարածաշրջանային և միջազգային կարևոր հարցեր, գրում է parstoday.com-ը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ՌԴ ԱԳՆ-ն ուրբաթ օրը տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ Քազեմ Ջալալին Մոսկվայում հանդիպել է Սերգեյ Վերշինինի հետ: Կողմերը քննարկել են ՄԱԿ-ում Մոսկվա-Թեհրան համագործակցության հիմնական ասպեկտները, գլոբալ ու տարածաշրջանային հարցեր:

Մոսկվայում Իրանի դեսպանը և ՌԴ փոխարտգործնախարարը քննարկել են Արևմտյան Ասիայի տարածաշրջանում հակամարտությունների կարգավորման հարցը, կենտրոնանալով տարածաշրջանում հումանիտար և անվտանգության հարցերի վրա։

Կողմերը պայմանավորվել են մեծացնել համագործակցությունը միջազգային ասպարեզում:

Իրանն ու Ռուսաստանը ակտիվորեն ներգրավված են Արևմտյան Ասիայի տարածաշրջանի հարցերում, և երկու երկրների փոխգործակցությունը մինչ այժմ արդյունավետ է եղել։

 

  • Կիսվել: