երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ինը երկրների դեսպաններ կանչվել են Թուրքիայի ԱԳՆ. Reuters

Ինը երկրների դեսպաններ կանչվել են Թուրքիայի ԱԳՆ. Reuters

Թուրքիայի արտգործնախարարություն են կանչվել ինը երկրների դեսպաններ, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի, որոնք ժամանակավոր փակել են Ստամբուլում հյուպատոսարանները անվտանգության նկատառումներից ելնելով, տեղեկացնում է Reuters-ը՝ վկայակոչելով Թուրքիայի ԱԳՆ-ում իր աղբյուրները։

Հիշեցնենք, որ արևմտյան մի շարք երկրներ, այդ թվում՝ Գերմանիան, Միացյալ Նահանգները նախազգուշական հայտարարություններ են արել՝ եվրոպական որոշ երկրներում Ղուրանի այրման ակցիաներին ի պատասխան Ստամբուլում հնարավոր հարձակումների առնչությամբ։

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն ի պատասխան հայտարարել է, որ հյուպատոսությունների փակումն ու ճամփորդական նախազգուշացումները «արևմտյան դավադրություն» է, որի նպատակը համաճարակից հետո Թուրքիայի զբոսաշրջության ոլորտի վերականգնումը կանխելն է։

 

  • Կիսվել: