Ինքներդ ձեզ վարկաբեկելու փոխարեն կենտրոնացեք ՀԳՀԾ-ի վերակենդանացման վրա. Խաթիբզադեն՝ Բլինքենին և Ռոբին
Հինգշաբթի օրն ԻԻՀ ԱԳՆ խոսնակն ԱՄՆ-ի ու Բրիտանիայի արտաքին գործերի նախարարներին կոչ է արել իրենց և իրենց երկրները վարկաբեկելու փոխարեն, կենտրոնանալ ՀԳՀԾ-ն վերակենդանացնելու վրա, գրում է parstoday.com-ը:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Սաիդ Խատիբզադեն Թվիթրում արած գրառման մեջ անդրադառնալով Էնթոնի Բլինքենի և Դոմինիկ Ռոբի՝ բռնագրավված տարածքներ կատարած այցերին, քնշել է. «ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները փորձում են բավարարել ՀԳՀԾ-ի երդվյալ թշնամուն՝ խեղաթյուրելով Վիեննայի բանակցությունները: Դա հուսահատեցնող է»:
Նա հավելել է. «Իսրայելի արյունարբու ռեժիմը, որին դուք փորձում եք բավարարել, ամեն ինչ արել է համաձայնագիրը կործանելու համար»:
«Ինքներդ ձեզ վարկաբեկելու փոխարեն, կենտրոնացեք նախնական համաձայնագիրը վերակենդանացնելու վրա, որը սեղանին եղած միակ լուծումն է», - հավելել է Խաթիբզադեն:
Հարկ է նշել, որ վերջերս ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները Իսրայելի պաշտոնյաների հետ հանդիպմանը ՀԳՀԾ-ի և Իրանի դեմ ուղղված հայտարարություններ էին արել: