Ինքնաթիռը արտակարգ կերպով վերադարձել է Մադրիդ՝ թռչունի հետ բախումից հետո
Մադրիդից Փարիզ թռչող «Iberia» ավիաընկերության ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Ադոլֆո Սուարես Մադրիդ-Բարախաս օդանավակայանում՝ թռիչքից կարճ ժամանակ անց մեծ թռչնի հետ բախվելուց հետո, երկուշաբթի օրը այս մասին հաղորդել է «Europa Press» լրատվական գործակալությունը։
«Iberia ավիաընկերության ինքնաթիռը, որը թռիչք էր իրականացնում Մադրիդ-Փարիզ երթուղով, ստիպված է եղել կիրակի երեկոյան վթարային վայրէջք կատարել Ադոլֆո Սուարես Մադրիդ-Բարախաս օդանավակայանում՝ թռիչքից մի քանի րոպե անց խոշոր թռչնի հետ բախվելուց հետո»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հրատարակության տվյալներով՝ անձնակազմը դիսպետչերներին տեղեկացրել է ինքնաթիռի քթի վնասվածքի մասին։ Այդտեղ գտնվում են կարևոր տարրեր, այդ թվում՝ եղանակային ռադարը։ Ինքնաթիռի հրամանատարը խնդրել է արտակարգ վերադարձ և վայրէջք կատարել։
Ինքնաթիռը ստացել է վայրէջքի առաջնահերթություն և վայրէջք է կատարել թռիչքուղու վրա, որտեղ նրան սպասում էին օդանավակայանի հրշեջ և արտակարգ ծառայությունները: Նշվում է, որ վայրէջքը տեղի է ունեցել առանց որևէ լրացուցիչ միջադեպի և ուղևորներն ու անձնակազմը չեն տուժել: Վնասված ինքնաթիռը ստուգելուց հետո «Iberia»-ն պահեստային թռիչքէ կազմակել, որը նույն երեկոյան մեկնել է Փարիզ:


