կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Ինքնաձիգից կրակել են Պակիստան նախկին վարչապետ Իմրան Խանի մեքենայի վրա

Ինքնաձիգից կրակել են Պակիստան նախկին վարչապետ Իմրան Խանի մեքենայի վրա

Ինքնաձիգից կրակել են Պակիստան նախկին վարչապետ Իմրան Խանի մեքենայի վրա, հայտնում են ԶԼՄ-ները: Նախկին վարչապետը սրունքից վիրավորվել է, նա տեղափոխվել է հիվանդանոց, կյանքին վտանգ չի սպառնում։

Կրակոցների հետևանքով նրա աջակիցներից մեկը զոհվել է, մի քանի մարդ վիրավորվել է։

Ինչպես հաղորդվում է՝ նախկին վարչապետը նախընտրական քարոզարշավ էր իրականացնում արևելյան Վազիրաբադ նահանգում, երբ անհայտ հանցագործը ինքնաձիգից կրակ է բացել ավտոշարասյան վրա։

Նշենք, որ Իմրան Խանը պաշտոնաթող էր եղել անցած ապրիլին, երբ խորհրդարանը նրան անվստահություն հայտնեց։ Դատարանի որոշմամբ նա իրավունք չունի առաջադրվելու գալիք տարվա ընտրություններին, բայց նրա կողմնակիցները ակտիվ քարոզարշավ են վարում՝ պլանավորելով մարզերից երթով հասնել Իսլամաբադ։

Իմրան Խանի դեմ մահափորձը շատերին հիշեցրեց Պակիստանի նախկին վարչապետ Բենազիր Բհուտոյի սպանությունը 2007 թվականի դեկտեմբերին։ Իսլամական աշխարհում առաջին կին բարձրաստիճան պաշտոնյան սպանվել էր հանրահավաքի ժամանակ։

 

 

  • Կիսվել: