ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ինձ գումար չեն վճարում հույսերի և ակնկալիքների համար․ Լավրով

Ինձ գումար չեն վճարում հույսերի և ակնկալիքների համար․ Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ի պատասխան հարցին, թե ակնկալո՞ւմ է արդյոք խաղաղություն Ուկրաինայում այս տարի, ասել է, որ իրեն չեն վճարում ակնկալելու համար։

«Ինձ գումար չեն վճարում հույսերի և ակնկալիքների համար»,- ասել է նա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ռուսաստանի նախագահության շրջանակներում Նյու Յորք կատարած այցի արդյունքներով մամուլի ասուլիսում։

Նա ավելացրել է, որ իրենք պետք է կոնկրետ խնդիրներ լուծեն։

«Այժմ դրանք վերաբերում են առաջին հերթին մեր երկրի անվտանգության ապահովմանը և մեր հարևանությամբ դարեր շարունակ բնակվող ռուսների նկատմամբ ուկրաինական ռեժիմի կողմից խտրականության և բնաջնջման կանխարգելմանը»,-ասել է նա։

 

  • Կիսվել: