Ինդոնեզիայում ջրհեղեղների և սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է 837-ի
Ինդոնեզիայում ջրհեղեղների և սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է 837-ի, հայտնել են երկրի իշխանությունները, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Հաղորդվում է նաև, որ տուժել է 2700 մարդ, կորել՝ 545-ը, ավելի քան մեկ միլիոն մարդ ստիպված լքել են իրենց տները։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ինդոնեզիայի Հյուսիսային Սումատրա, Աչեհ և Արևմտյան Սումատրա նահանգներում հորդառատ անձրևների պատճառով տեղի են ունեցել ջրհեղեղներ և սողանքներ:


