հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ինդոնեզիայում ֆուտբոլային խաղն ավարտվել է ծեծկռտուքով․ զոհվել է 127 մարդ (տեսանյութ)

Ինդոնեզիայում ֆուտբոլային խաղն ավարտվել է ծեծկռտուքով․ զոհվել է 127 մարդ (տեսանյութ)

Ինդոնեզիայում ֆուտբոլային խաղից հետո երկրպագուները զանգվածային ծեծկռտուք են սկսել։

Անկարգությունները սկսվել են, երբ տեղի «Արեմ» ակումբը 2։3 հաշվով պարտվել է մրցակցին։ Երկրպագուները չեն դիմացել հիասթափությանը և մտել են խաղադաշտ։ Ոստիկանությունը ստիպված է եղել արցունքաբեր գազ կիրառել, ինչը հանգեցրել է հրմշտոցի և շնչահեղձության դեպքերի։

Տեղական լրատվամիջոցները գրում են, որ զոհվել է 127 մարդ, ավելի քան 200-ը՝ վիրավորվել։

  • Կիսվել: