հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ինդոնեզիայի նախագահական ընտրություններից հետո ընտրական հանձնաժողովների 84 անդամ գերհոգնածությունից մահացել է

Ինդոնեզիայի նախագահական ընտրություններից հետո ընտրական հանձնաժողովների 84 անդամ գերհոգնածությունից մահացել է

Ինդոնեզիայում փետրվարի 14-ին կայացած նախագահական ընտրություններից հետո ընտրական հանձնաժողովների 84 անդամներ մահացել են  գերհոգնածությունից, ավելի քան 4567-ը դիմել է բժշկական օգնության, հայտնում են ԶԼ:Մ-ները:

Նշվում է, որ ընտրությունները տասնյակ մարդկանց կյանք են խլել՝ չնայած այն հանգամանքին, որ Ինդոնեզիայի կառավարությունն ընտրական հանձնաժողովների անդամների համար սահմանել էր տարիքային շեմ և նրանց պարտավորեցրել էր անցնել բուժզննում։ Աշխատակիցների մահվան և հիվանդության պատճառը եղել են գերհոգնածության  հետևանքները։

Ընդհանուր առմամբ, մոտ 5 մլն կամավորներ են ապահովել  քվեարկության համար ընտրատեղամասերի աշխատանքը և մասնակցել ձայների հաշվարկին։

Հաղորդվում է նաև, որ 2019 թվականի ընտրությունները հանգեցրել էին ավելի քան 500 աշխատողների մահվան։

  • Կիսվել: