կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
5,8 մագնիտուդով երկրաշարժ` Ինդոնեզիայի ափերի մոտ

5,8 մագնիտուդով երկրաշարժ` Ինդոնեզիայի ափերի մոտ

Ինդոնեզիայի ափերի մոտ 5,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնել է  Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:

Ինչպես նշվում է՝ երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 12.01-ին՝ 17 հազար բնակչություն ունեցող Ամբոն քաղաքից 417 կմ հեռավորության վրա։ Երկրաշարժի օջախը գտնվել է 120 կիլոմետր խորության վրա։

Հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

  • Կիսվել: