ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ինչու Պուտինը չի մասնակցի G20 գագաթնաժողովին. Պեսկովը մանրամասնում է

Ինչու Պուտինը չի մասնակցի G20 գագաթնաժողովին. Պեսկովը մանրամասնում է

G20-ի գագաթնաժողովին չմասնակցելու մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումը կապված է նրա ժամանակացույցի ու երկրում գտնվելու անհրաժեշտության հետ: Տեղեկությունը լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
 
«Դա հենց պետության ղեկավարի որոշումն է՝ կապված նրա ժամանակացույցի հետ, կապված ՌԴ-ում գտնվելու անհրաժեշտության հետ», - ասել է Պեսկովը։
Նշենք, որ «Մեծ քսանյակի» գագաթնաժողովը տեղի կունենա Ինդոնեզիայի Բալի կղզում նոյեմբերի 15-16-ը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ից հայտնել էին, որ գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը գագաթնաժողովում կգլխավորի Ռուսաստանի պատվիրակությունը:

  • Կիսվել: