Ինչպես է կորոնավիրուսով վարակված Մակրոնի ինքնազգացողությունը
Ֆրասիայի նախագահ Էմանուել Մակրոնը շարունակում է աշխատել՝ չնայած կորոնավիրուսով վարակված լինելուն, նրա վիճակը կայուն է, հայտնել են Ելիսեյան պալատից, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
՛՛Նախագահի վիճակը կայուն է ուրբաթ օրվա վիճակի համեմատ: Նրա մոտ նույն ախտանշաններն են (հոգնածություն, հազ, ցավ), որոնք որևէ կերպ չեն խանգարում նրան կատարել իր գործառույթները:
Նախագահական բուժանձնակազմը կանոնավոր կերպով կատարում է կլինիկական և պարակլինիկական հետազոտությունները: Դրանց արդյունքները հուսադրող են՛՛,-նշել են նախագահի վարչակազմից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մակրոնը վարակվել է կորոնավիրուսով: