հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ինչի կհանգեցնի Ուկրաինայի անդամակցումը ՆԱՏՕ-ին. ՌԴ նախագահի պարզաբանումը

Ինչի կհանգեցնի Ուկրաինայի անդամակցումը ՆԱՏՕ-ին. ՌԴ նախագահի պարզաբանումը

Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կարող է հակամարտություններ հրահրել Ղրիմում և Դոնբասում։ Իրադարձությունների նման զարգացման հետեւանքները կանխատեսել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ռուսական ավիաընկերությունների թռիչքային կազմի կանանց հետ հանդիպման ժամանակ:

Պետության ղեկավարի խոսքով՝ եթե Կիեւը ընդունվեր Հյուսիսատլանտյան դաշինք, ՆԱՏՕ-ի երկրները հնարավորություն կունենային ուղղակիորեն աջակցել Ուկրաինային ռազմական հակամարտության դեպքում: "Նրանք ռազմական գործողություններ են իրականացնում Դոնբասում ։ Նույն կերպ նաեւ Դոնբաս կմտնեն: Եվ այդ ժամանակ մենք պետք է պատերազմենք ամբողջ ՆԱՏՕ-ի հետ", — հայտարարել է Պուտինը:

ՌԴ նախագահը հավելել է, որ նման սցենարի հետեւանքները "բոլորի համար հասկանալի են":

Դոնբասի պաշտպանության ռազմական գործողության մեկնարկի մասին հայտնի է դարձել փետրվարի 24-ին՝ ռուսաստանցիներին Պուտինի դիմելուց հետո: Նրա խոսքով՝ դրան Մոսկվա գնացել է՝ հաշվի առնելով բարդ իրավիճակը Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետություններում (ԴԺՀ եւ ԼԺՀ): Ավելի վաղ ԴԺՀ ժողովրդական միլիցիայի ներկայացուցիչ Էդուարդ Բասուրինը պատմել էր տարածաշրջանում իրավիճակի վատթարացման մասին, տեղի ունեցածը ցեղասպանություն էր անվանել եւ օգնության խնդրանքով դիմել Ռուսաստանին:

 

  • Կիսվել: