ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ինչ պայմաններ է ներկայացրել Պաղեստինի նախագահը՝ Գազայի հատվածը վերահսկողության տակ առնելու համար

Ինչ պայմաններ է ներկայացրել Պաղեստինի նախագահը՝ Գազայի հատվածը վերահսկողության տակ առնելու համար

Պաղեստինի իշխանությունները պատրաստ են վերահսկողության տակ առնել Գազայի հատվածը, բայց միայն որպես համապարփակ քաղաքական լուծման մաս: Այս մասին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ բանակցություններից հետո հայտարարել է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը:

՛՛Մենք լիակատար պատասխանատվություն ենք կրելու որպես համապարփակ քաղաքական լուծման մաս, ինչպես Հորդանան գետի արևմտյան ափին, ներառյալ՝ Արևելյան Երուսաղեմը, այնպես էլ՝ Գազայի հատվածում՛՛,-ասել է Աբասը:

Հավելենք, որ ավելի վաղ նա կոչ էր արել անկախ պաղեստինյան պետություն ստեղծել:

 

  • Կիսվել: