Ինչ են քննարկել Լավրովն ու Բլինքենը. մանրամասներ
Այսօր հեռախոսազրույց են ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:
Ինչպես հայտնել են ԱՄՆ Պետդեպարտամենտից՝ քննարկվել են ՛՛սուր և ընդհանուր մտահոգությունները այն մասին, որ Ռուսաստանը կարող է դիտարկել Ուկրաինայի դեմ նոր ռազմական ագրեսիան առաջիկա օրերին՛՛։
Բլինքենն ասել է, որ ուկրաինական հակամարտությունը կարող է լուծվել դիվանագիտական ճանապարհով, սակայն դրա համար Ռուսաստանից կպահանջվի բանակցություններ վարել։
ԱՄՆ պետքարտուղարը եւս մեկ անգամ ընդգծել է, որ արեւմտյան երկրները վճռականորեն կպատասխանեն Ռուսաստանին Ուկրաինայի դեմ ագրեսիայի դեպքում։