կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Ինչ է քննարկվել Ստամբուլում․ մանրամասներ ռուս-ուկրաինական բանակցություններից

Ինչ է քննարկվել Ստամբուլում․ մանրամասներ ռուս-ուկրաինական բանակցություններից

Առաջիկայում տեղի կունենա առնվազն 1200 ռազմագերու փոխանակում։ Այս մասին ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլի ավարտից հետո հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական, Կիևի հետ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին։ Եվս մեկ փոխանակում՝ 250-ը 250-ի դիմաց ձևաչափով, այս պահին ավարտին է հասցվում Բելառուսում։

ՌԴ-ն Ուկրաինային նաև առաջարկել է փոխանցել զոհված ուկրաինացի զինվորականների ևս երեք հազար մարմին։ Մոսկվան սպասում է Կիևի համաձայնությանը։ Մեդինսկին հայտնել է, որ ՌԴ-ն առաջարկել է քննարկել կարճ՝ 24, 48 ժամանոց կարճ հրադադարների հարցը, որոնց նպատակը մարտի դաշտից զոհերի մարմինների և վիրավորների տեղափոխումն է։

ՌԴ-ն և Ուկրաինան պայմանավորվածություն են ձեռք բերել ոչ միայն զինվորական, այլև քաղաքացիական անձանց փոխանակման մասին։

Մեդինսկին հայտնել է, որ ՌԴ-ն և Ուկրաինան բանակցությունների ընթացքում երկար քննարկել են հուշագրերում շարադրված դիրքորոշումները։

Նա նշել է, որ այդ դիրքորոշումները միմյանցից չափազանց հեռու են։

  • Կիսվել: