հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ինչ է ներառել Մոսկվայում ԵԱՏՄ երկրների առաջնորդների ճաշացանկը

Ինչ է ներառել Մոսկվայում ԵԱՏՄ երկրների առաջնորդների ճաշացանկը

Կրեմլում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի մասնակիցներին՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղրղզստանի եւ Ղազախստանի ղեկավարներին, հյուրասիրել են պելմենի՝ թառափով, եւ կաղամբապուր՝ թրթնջուկով: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ բանակցություններից եւ համատեղ փաստաթղթերի ստորագրումից հետո մասնակիցները մեկնել են ճաշի: Ճաշացանկը ներառում է հորթի աղցան տապակած բանջարեղենով, ՛՛աստրախանյան՛՛ պելմենիներ թառափով, կաղամբապուր՝ թրթնջուկով, հնդկահավով եւ լորի ձվով։ Տաք ուտեստից առաջ մատուցվել է խավարծիլով եւ ելակով օշարակ։

Հիմնական ճաշացանկը ներառում է շոգեխաշած բանջարեղենով եւ արտիճուկով պերկեսի ֆիլե եւ գառան դարակ՝ կանաչ լոբով եւ լոլիկով, իսկ որպես աղանդեր՝ տանձի եւ կարամելի մուս՝ պլոմբիրով:

  • Կիսվել: