երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Իլոն Մասկը հրաժարվել է Թուրքիայում «TESLA»-ի գործարան հիմնելու ծրագրից

Իլոն Մասկը հրաժարվել է Թուրքիայում «TESLA»-ի գործարան հիմնելու ծրագրից

Էլեկտրական մեքենաներ արտադրող ամերիկյան առաջատար «TESLA» ընկերությունը, որի սեփականատերը Իլոն Մասկն է, հրաժարվել է Թուրքիայում գործարան հիմնելու ծրագրից։ Այդ մասին  հայտնում է լրագրող Էմրե Օզփեյնիրջին։

Նշվում է, որ Իլոն Մասկի՝ Թուրքիա կատարած այցից հետո սկսվել էին լուրեր շրջանառվել այն մասին, թե «TESLA»-ն պատրաստվում է ներդումներ կատարել Թուրքիայում։ Լրագրողը նշում է, որ 2023-ի առաջին հինգ ամսում Թուրքիա է մատակարարվել ավելի քան 11․000 էլեկտրական մեքենա։

Լրագրողի պնդմամբ՝ «TESLA»-ն Թուրքիայում գործարան հիմնելու ծրագրեր չունի և հավելել է․ «Հույս ունեմ, որ սխալ եմ լսել և ներդրումներ կլինեն։ Բայց չմոռանանք, որ 26 տարի շարունակ Թուրքիայում ոչ մի նոր ապրանքանիշի ներդրում չի կատարվել, իսկ որոնք կատարել են, արդեն գնացել են»։

  • Կիսվել: