երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
Իլոն Մասկը հայտնել է, թե իր կարծիքով ո՛րն է Էփշթեյնի գործի ամենակարևոր մասը

Իլոն Մասկը հայտնել է, թե իր կարծիքով ո՛րն է Էփշթեյնի գործի ամենակարևոր մասը

Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը Х-ի իր էջում գրել է, թե իր կարծիքով ի՛նչն է ամենից կարեւորը հայտնի ֆինանսիստ Ջեֆրի Էփշթեյնի աղմկահարույց գործի հրապարակման հետ կապված։

Նա նշել է, որ կարեւոր է ոչ թե Էփշթեյնի գործի մի ինչ-որ մասի հրապարակումը, այլ նրանց դատական հետապնդումը, ովքեր ահավոր հանցագործություններ են կատարել Էփշթեյնի հետ միասին։

«Երբ գոնե մեկ ձերբակալություն կատարվի, արդարությունը կհաղթանակի։ Եթե ոչ, ապա այդ ամենը պերֆորմանս է։ Դա ուշադրությունը շեղելուց բացի այլ բան չէ»,-նշել է Մասկը։

Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ արդարադատության նախարարությունը հրապարակել էր ավելի քան 3 մլն էջ Էփշթեյնի գործից, որոնցում, The Independent-ի հաշվարկների համաձայն, միայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հիշատակվում է ավելի քան 3 000 անգամ։

Գործում կան նաեւ ցուցմունքներ Թրամփի դեմ 13-ամյա աղջկա բռնաբարության մասին։

Ըստ հրապարակված փաստաթղթի՝ ցուցմունքներ տվել է ինքը՝ ենթադրյալ զոհը, որը հայտնել է, որ Թրամփն իբր բռնաբարել է իրեն, երբ ինքը 13 տարեկան էր։

  • Կիսվել: