ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Ընտրություններին չմասնակցելու կարևոր դրդապատճառը ընդդիմադիր դաշտի ձայների փոշիացմանը չնպաստելն է. Միասնական ազգային սահմանադրական կուսակցություն

Ընտրություններին չմասնակցելու կարևոր դրդապատճառը ընդդիմադիր դաշտի ձայների փոշիացմանը չնպաստելն է. Միասնական ազգային սահմանադրական կուսակցություն

Միասնական ազգային սահմանադրական կուսակցությունը հայտարարություն է տարածել իրենց՝ ընտրություններին չմասնակցելու վերաբերյալ:

«ՄԱՍԿ-ի վարչությունը հաշվի առնելով վերջին քաղաքական զարգացումները արտահերթ նիստում վերանայեց 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրություններին կուսակցության մասնակցության հարցը։

Որոշում կայացվեց չմասնակցել ընտրություններին։

Որոշում կայացնելու համար ամենակարևոր դրդապատճառը ընդդիմադիր դաշտի ձայների փոշիացմանը չնպաստելն է։

Միևնույն ժամանակ ՄԱՍԿ-ը շարունակելու է գործադրել իր համեստ ջանքերը ընդդիմադիր դաշտը մեկ միասնական ճակատում համախմբելու համար»,-ասված է հայտարարությանն մեջ:

  • Կիսվել: