հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Իլոն Մասկը հայտնել է, թե երբ մարդկությունը կհայտնվի Մարսի վրա

Իլոն Մասկը հայտնել է, թե երբ մարդկությունը կհայտնվի Մարսի վրա

Իլոն Մասկը կարծում է, որ մարդկությունն առաջին անգամ Մարս ոտք կդնի մինչև այս տասնամյակի ավարտը։ Նա իր կանխատեսման մասին հրապարակել է Twitter-ում։

Միլիարդատիրոջ բաժանորդներից մեկը նրան հարցրել է, թե երբ կարող է տեղի ունենալ Մարսի վրա առաջին վայրէջքը։ Tesla-ի և SpaceX-ի ղեկավարը լակոնիկ պատասխանել է. «2029»:

2016 թվականին գործարարն արդեն կանխատեսել էր, որ մարդկությունը Մարսի վրա վայրէջք կկատարի 2026 թվականին։ Ըստ ամենայնի՝ նա այժմ իրատեսական չէ համարում այս ժամկետները։ 

  • Կիսվել: