ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Իլոն Մասկը Եվրոպային կոչ է արել ավելի շատ միջուկային էներգիա արտադրել

Իլոն Մասկը Եվրոպային կոչ է արել ավելի շատ միջուկային էներգիա արտադրել

Tesla-ի գլխավոր տնօրեն Իլոն Մասկը Եվրոպային կոչ է արել ավելի շատ միջուկային էներգիա արտադրել՝ գազի պակասի հետ կապված մտահոգությունները փոխհատուցելու համար, գրում է Insider-ը։

Մասկը գրել է, թե «չափազանց պարզ է», որ Եվրոպան պետք է վերագործարկի չգործող ատոմակայանները եւ մեծացնի գործողների հզորությունը։

Թվիթը, որը հրապարակման պահին ավելի քան 31 100 անգամ վերաթվիթ է արվել, բացասական արձագանքի մեծ մասնաբաժին է ունեցել համացանցում:

«Մինչեւ դրանցից մեկից կրկին գլուխ չհանեն եւ պայթի: Դա մեծ ռիսկ է»,- ասել է Edge Consulting Group-ի հիմնադիր Ջիմ Օսմանը:

Սակայն Մասկը հայտարարել է, որ ճառագայթային ռիսկի մասին պատկերացումը սխալ է, եւ մարտահրավեր է նետել իր քննադատներին։ «Նրանց համար, ովքեր (սխալմամբ) կարծում են, որ սա ռադիացիոն վտանգ է, ընտրեք այն, որն ամենավատ վայրն եք համարում: Ես կգնամ այնտեղ եւ կուտեմ տեղական սնունդը եթերում»,- գրել է նա Twitter-ում՝ հավելելով, որ այդպես է արել Ճապոնիայի Ֆուկուսիմա նահանգում՝ միջուկային վթարից մի քանի ամիս անց։

Մասկը Ֆուկուսիմա այցելել է 2011թ․ հուլիսին, ասվում է 2016թ․ Tesla-ի կողմից ձեռք բերված SolarCity-ի մամուլի հաղորդագրության մեջ։ Մասկի ուղեւորության մասին հայտնել է նաեւ ճապոնական Asahi Shimbun հրատարակությունը։ Insider-ը չի կարողացել ստուգել, թե կերել է արդյոք Մասկը տեղական արտադրության մթերք, ինչպես ինքն է պնդել։

  • Կիսվել: