շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Իլհամ Ալիեւը սկսել է հայերին ամբողջ աշխարհի մահմեդականների հետ թշնամացնելու սադրիչ գործընթաց

Իլհամ Ալիեւը սկսել է հայերին ամբողջ աշխարհի մահմեդականների հետ թշնամացնելու սադրիչ գործընթաց

Իլհամ Ալիեւը սկսել է հայերին ամբողջ աշխարհի մահմեդականների հետ թշնամացնելու սադրիչ գործընթացը:

Աֆղանստանի դեսպան Ամանուլլա Ջեյհունի հետ զրույցում նա ասել է. ՛՛Հաշվի առնելով տարածաշրջանային աշխարհաքաղաքական իրադրության փոփոխությունները, շուտով նոր հնարավորություններ կառաջանան Ադրբեջանի եւ Աֆղանստանի համագործակցության համար:

Ադրբեջանը երախտապարտ է Աֆղանստանին հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում նրա դիրքորոշմանն աջակցելու համար։

Ադրբեջանը գտնվում է իր տարածքների վերականգնման և վերակառուցման փուլում ։

Մեր մզկիթները վերադարձված տարածքներում կամ ավերվել են, կամ օգտագործվել են անասուններ պահելու համար ։ Դրանով հայկական կողմը վիրավորել է ոչ միայն ադրբեջանցիների, այլև ամբողջ աշխարհի մահմեդականների զգացմունքները" ։

 Հայաստանը փորձում է կապեր հաստատել մահմեդական երկրների հետ, բայց ես վստահ եմ, որ մահմեդականները մեսիջ կտան իրենց կառավարություններին, որպեսզի նրանք ձեռնպահ մնան իսլամաֆոբիան խրախուսող երկրի հետ շփումներից:

Աշխարհի բոլոր մուսուլմանները պետք է Հայաստանին մեսիջ ուղարկեն այն մասին, որ այն, ինչ նա արել է, անընդունելի է և չի մոռացվի՛՛:

  • Կիսվել: