երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
ԻԻՀ նախագահն ընդգծել է հարևան երկրների հետ փոխանակումների ավելացման անհրաժեշտությունը

ԻԻՀ նախագահն ընդգծել է հարևան երկրների հետ փոխանակումների ավելացման անհրաժեշտությունը

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ընդգծել է հարևան երկրների հետ փոխանակումների ավելացման անհրաժեշտությունը, գրում է parstoday.com-ը:

Չորեքշաբթի օրը կայացած կառավարության խորհրդի նիստում, Սեյեդ Էբրահիմ Ռայիսին ընդգծել է, որ փոխգործակցության խթանումը և հարևան երկրների հետ փոխանակումների աճը, 13 -րդ կառավարության առաջնահերթություններից են:

Իրանի նախագահը հավելել է.«Կառավարության ամենաակտիվ դիվանագիտությունը պետք է իրականացվի հարևանների հետ, և մենք պետք է բոլոր ջանքերը գործադրենք հարևանների հետ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման համար, քանի որ կան համապատասխան հիմքեր՝ տարածաշրջանային փոխանակումներում Իրանի մասնաբաժնի ուժեղացման և ավելացման համար»:

Անդրադառնալով Աֆղանստանում տեղի ունեցած վերջին իրադարձություններին Ռայիսին ասել է, որ այն ինչ տեղի է ունեցել Աֆղանստանում առնվազն վերջին երկու տասնամյակների ընթացքում, ներկա ժամանակաշրջանում մարդու իրավունքների բացահայտ խախտում է:

Ռայիսին հավելել է.«ԱՄՆ-ի ներկայությունը աշխարհի տարբեր երկրներում և մասերում ապացուցում է, որ այն երբեք չի եղել անվտանգության աղբյուր, այլ հակառակը՝ այն վնասել է անվտանգությանը, կայունությանը և խաղաղությանը»:

 

  • Կիսվել: