կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ԻԻՀ հետախուզության նախարարությունը մանրամասներ է հայտնել Շահչերաղի սրբավայրում տեղի ունեցած ահաբեկչության գործողության վերաբերյալ

ԻԻՀ հետախուզության նախարարությունը մանրամասներ է հայտնել Շահչերաղի սրբավայրում տեղի ունեցած ահաբեկչության գործողության վերաբերյալ

Իրանի հետախուզության նախարարությունը Շիրազում տեղի ունեցած ահաբեկչական հանցագործության մասին լրացուցիչ մանրամասներ է հայտարարել, գրում է parstoday.com-ը:

Հոկտեմբերի 26-ին Շիրազի Ահմեդ բեն Մուսայի սրբավայր Շահչերաղում, ԻԼԻՊ-ի հետ կապված անձանց ահաբեկչության հետևանքով նահատակվել է 13 մարդ, այդ թվում՝ 2 երեխա, 30 ուխտավոր վիրավորվել է։

Իրանի հետախուզության նախարարությունը հայտարարել է, որ մինչ այժմ իրականացված դիտարկումները, հետաքննությունները և գործողությունները հանգեցրել են Շիրազի ահաբեկչությունը ղեկավարող, գործադրող և աջակցող բոլոր գործակալների բացահայտմանը և ձերբակալմանը։

Համաձայն այս հայտարարության՝ մինչ այժմ այս հարձակման առնչությամբ ձերբակալվել է 26 թաքֆիրական ահաբեկիչ, որոնք բոլորն էլ ոչ իրանցիներ են՝ Ադրբեջանի Հանրապետության, Տաջիկստանի և Աֆղանստանի ազգություններով։

Այս հայտարարության մեջ ասվում է. «Երկրի ներսում գործողության հիմնական տարրը եղել է Ադրբեջանի Հանրապետության քաղաքացին, ով Բաքվի Հեյդար Ալիևի միջազգային օդանավակայանից ավիաչվերթով մտել Թեհրանի Իմամ Խոմեյնիի օդանավակայան։ Թեհրան ժամանելուց հետո այս անձը Ադրբեջանում համակարգողին հայտարարել է իր ներկայության մասին։ Աֆղանստանում ԻԼԻՊ-ի օպերատիվ շտաբի միջոցով նա անմիջապես կապ է հաստատել ԻԼԻՊ-ի օտարերկրյա քաղաքացիների ցանցի հետ և հայտնել նրանց Թեհրանում իր ներկայության մասին»։

Այս հաղորդագրության մեջ նշվում է, որ ահաբեկիչներին հետապնդել և ձերբակալել են Ֆարս, Թեհրան, Ալբորզ, Քերման, Ղոմ և Խորասան Ռազավի նահանգներում. Նրանցից ոմանք ձերբակալվել են նաև արևելյան սահմաններում և Իրանից փախչելիս։

Իրանի հետախուզության նախարարությունը ընդգծել է Շահչերաղի ահաբեկչության հեղինակներից վրեժ լուծելու անհրաժեշտությունը։

  • Կիսվել: