կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
ԻԻՀ Ատոմային էներգիայի կազմակերպության արտադրանքն արտահանման հնարավորություն ունի. Էսլամի

ԻԻՀ Ատոմային էներգիայի կազմակերպության արտադրանքն արտահանման հնարավորություն ունի. Էսլամի

Իրանի Իսլամական Հանրապետության ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարն ընդգծել է, -«Երկրի Ատոմային էներգիայի կազմակերպությունում արտադրված արտադրանքը արտահանման հնարավորություն ունի, քանի որ դրանք նախագծվել և արտադրվել են օրվա չափանիշների և պահանջների հիման վրա և հաստատվել են Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմից, գրում է parstoday.ir-ը:

Այսօր Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամիի ներկայությամբ տեղի է ունեցել Ատոմային էներգիայի կազմակերպության կողմից շուկա հանված երկու տեխնոլոգիական արտադրանքի շնորհանդեսը:

Մոհամմադ Էսլամին ասել է. -«Օտարերկրյա ներդրումների համար բյուջեի օրենքում ներքին և օտարերկրյա ներդրումներ են նախատեսվել ատոմակայանների համար և այս կապակցությամբ բանակցություններ են տեղի ունեցել»:

Էսլամին հավելել է. -« Ատոմային էներգիայի կազմակերպությունը ռազմավարական դեր ունի երկրում»։

«Միջուկային էներգիայի արտադրության ոլորտում ներքին և օտարերկրյա ներդրումների հնարավորություն կա» ասել է Էսլամին:

 

  • Կիսվել: