հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ԻԻՀ ԱԳՆ խոսնակն արձագանքել է անկարգությունների մասնակիցներին աջացելու մասին Բայդենի հայտարարությանը

ԻԻՀ ԱԳՆ խոսնակն արձագանքել է անկարգությունների մասնակիցներին աջացելու մասին Բայդենի հայտարարությանը

Դիմելով Միացյալ Նահանգների նախագահին՝ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտարարել է, որ Իրանը չափազանց հպարտ է, որպեսզի ցնցվի հոգնած քաղաքական գործչի միջամտություններից: Նա ասել է.«Ձեր սովորությունը պղտոր ջրից ձուկ բռնելն է, բայց հիշե'ք, սա Իրանն է՝ հպարտ տղամարդկանց ու կանանց երկիրը», գրում է parstoday.com-ը:

Կիրակի օրը, Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր քանանի Չաֆին Instagram-ի իր էջում՝ ի պատասխան Իրանում տեղի ունեցած վերջին անկարգություններից հետո ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի միջամտողական հայտարարություններին, գրել է. «Ո՛չ Բայդենի հայտարարությունները, ո՛չ ամերիկյան միջամտությունները երբեք չեն զարմացնի Իրանին, քանի որ միջամտությունը, ագրեսիան և սպանությունները ամերիկյան համակարգի իրական էությունն են, իսկ Իրանի ժողովուրդն ունի խորը արմատներ»։

Իրանում վերջին զարգացումների սկզբից ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մի քանի անգամ իր աջակցությունն է հայտնել խռովարարներին:

Շաբաթ օրը նա հայտարարել է, որ այս ցույցերն «արթնացրել են մի բան, որը երկար ժամանակ դեռ չի մարելու»։

 

  • Կիսվել: